ARM   RUS   ENG

Մ. Օհանյան. «Ծիծակ համարների համարյա 40 տոկոսը վերացել է»

2009թ.-ին Հայաստան է ներմուծվել 17 600 տրանսպորտային միջոց, որոնցից 10 հազարից ավելին բաժին են հասել Երևանին:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը նշեց, որ ներմուծված մեքենաների մաքսազերծումն ավելի է խստացվել, և եթե նախկինումհնարավոր էր գողացված մեքենաներն անցկացնել մաքսային ծառայության միջոցով, այժմ դա բացառվում է:

«Ավտոմեքենան հաշվառումից առաջ անցնում է մաքսային ծառայությունով: Եթե 10-15 տարի առաջ Լեհաստանում որքան հին մեքենա կար, ներմուծվեց, այսօր դրանց տոկոսը քիչ է կազմում: Մեր քաղաքացիները հիմա հին մեքենաներ չեն բերում»,- հայտարարեց Օհանյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ավտոմեքենաների ներկրման ու օգտագործման ոլորտում «նոր երկիր է, և կամաց-կամաց է առաջ գնում»:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «ծիծակ» համարներով մեքենա վարողներին ու նրանց կողմից ոստիկանների հանդեպ անհարգալից վերաբերմունքին, Ճ/Ո պետն ասաց, որ նման մեքենաների թիվը ևս պակասել է:

«Այսօր առաջվա պես չէ, ծիծակ համարների համարյա 40 տոկոսը վերացել է: Իսկ մնացածների մեջ էլ անցած տարի ՀՀ-ում 670 հազարից ավելի խախտումների արձանագրություններում չեն բացառվում նաև ծիծակ համարների հանդեպ կազմվածները»,- հավելեց Մ. Օհանյանը:
 

11.03.2010, 15:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |