Մ.Օհանյան. Անցել են «լոպազ» կին վարորդների ժամանակները
Ճանապարհային ոստիկանությունը չի պատրաստվում կին վարորդների համար մեկամսյակ հայտարարել և մեղմ վերաբերվել նրանց, քանի որ առանց այդ էլ կին վարորդների համար կլոր տարին տոն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:
«Որպես կանոն ամենաքիչ խախտում կատարողները կին վարորդներն են. շատ բարեխիղճ վարորդներ են, և տեսուչները շատ հարգալից են կին վարորդների հանդեպ: Օրինակ, համարյա չկա կին վարորդ, որ ամրագոտիներից չօգտվի, որովհետև ամաչում է, նա հայ կին է»,- ասաց Մ.Օհանյանը:
Մարգար Օհանյանը վստահ է, որ կգա ժամանակ, երբ բոլոր հայ կանայք մեքենաներ կվարեն, ավելի քիչ խախտումներ կլինեն, և կավելանա ճանապարհային երթևեկության կանոններին հետևողների թիվը:
«Անցել են լոպազության ժամամակները: Դա առաջ էր, երբ կին վարորդները կարող էին իրենց մեքենան ցույց տալ, այժմ նման բան չկա»,- հավելեց Ճ/Ո պետը:
Իսկ թե կին ճանապարհային ոստիկանների բացակայությունն ինչի՞ մասին է խոսում, Մ. Օհանյանը պատասխանեց, որ շուտով, երբ տեսախցիկները կշատատան, կամաց-կամաց տղամարդ տեսուչներն էլ պետք է հետ քաշվեն: Բայց կին տեսուչներ չունենալը մեր երկրում առաջին հերթին պայմանավորված է ծանր աշխատանքից խուսափելով:
«Նախկինում եղել են կին տեսուչներ Հայաստանում, սակայն դա չարդարացրեց, իրենք կամաց-կամաց գնացին, քանի որ աշխատանքը շատ ծանր ու բարդ է», - նշեց Մարգար Օհանյանը:
11.03.2010, 14:28
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր