ARM   RUS   ENG

Նավթի գինը բարձրացել է. 77,8 դոլար` մեկ բարելի դիմաց

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) նավթային զամբյուղի գինը երեկ բարձրացել է 0,42 դոլարով և կազմել 77,8 դոլար` մեկ բարելի դիմաց: Նախօրեին նավթի մեկ բարելը կազմել էր 77,3 դոլար:

OPEC-ի զամբյուղի գնային ռեկորդը սահմանվել է 2008 թ-ի հունիսին` 140,7 դոլար` մեկ բարելի դիմաց: 2009 թ-ի նավթի միջին գինը կազմել է 61 դոլար` մեկ բարելի դիմաց:

2010 թ-ի փետրվարին OPEC-ի նավթի մեկ բարելի միջն գինը կազմել է 72,9 դոլար: Իսկ անցյալ տարի նույն ժամանակամիջոցում` 41,4 դոլար` մեկ բարելի համար:
 

11.03.2010, 18:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |