ARM   RUS   ENG

Պելլեգրինի. «Չպետք է կորցնենք ոգին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին Չեմպիոնների լիգայից իր թիմի դուրս մնալուց հետո հայտարարել է, որ իր խաղացողները չպետք է կորցնեն ոգին և պետք է շարունակեն աշխատել նույն ոգով:

«Պարտության մեջ ամենից ավելի ես եմ մեղավոր, սակայն պետք է կարողանանք տանել այս ծանր հարվածը և շարունակել պայքարն Իսպանիայի չեմպիոնի կոչման համար: Սա մեծ անհաջողություն էր: Առաջին կեսը լավ անցկացրեցինք, բայց չկարողացանք իրացնել երկու ռեալ գոլային հնարավորություն: Ընդմիջումից հետո թիմն սկսեց ավելի նյարդային գործել և գնդակ բաց թողեց:

Մենք բոլորս երազում էինք «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղի մասին: Մրցաշարից դուրս մնալը բոլոր ֆուտբոլիստներին հսկայական ցավ է պատճառել: Այդուհանդերձ, ոգին կորցնել չի կարելի: Անհրաժեշտ է առաջ շարժվել,- Պելլեգրինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Երկրորդ խաղակեսում նույնպես կարող էինք գոլ խփել: Եթե դա տեղի ունենար, «Լիոնը» կարող էր բացվել, ինչն զգալիորեն կհեշտացներ մեր գործը: Երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստները փորձում էին անհատական գրոհներ կազմակերպել, բայց դրա պատճառն այն էր, որ գնդակ էինք բաց թողել: Նաև հոգնածությունը զգացնել տվեց»:

 

11.03.2010, 15:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |