ARM   RUS   ENG

Պլատինին Ուկրաինա կայցելի ապրիլի սկզբին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պլանավորել է Ուկրաինա այցելել ապրիլի 7-ին: Երկօրյա այցի ընթացքում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարը մտադիր է ժամանել Դոնեցկ, Խարկով և Կիև:

Դոնեցկում Պլատինին կայցելի «Դոնբաս-Արենա» մարզադաշտ, կծանոթանա Եվրոպայի 2012 թ. առաջնության նախապատրաստության շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, միջազգային օդանավակայանի տերմինալին, հյուրանոցային համակարգին: Այցի վերջում Պլատինին կհանդիպի նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

 

11.03.2010, 13:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |