Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և ԱԺ նախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական և ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը և միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարևորել հայ և ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները: Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը` նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Փարիզում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ջերմությամբ ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի և Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային և անաչառ մոտեցման գործում:
Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին:
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան Փարիզից կվերադառնա Երևան:
11.03.2010, 10:05
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր