Թանկացումները սոցիալական «բունտի» չե՞ն հասցնի
Գազի և ջրի թանկացումները սոցիալական «բունտի» չեն հասցնի: Նման վստահություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
«Բարեբախտաբար, հայաստանյան իրականության մեջ այդ գնաճի դերը ավելի շատ չափազանցված է, որովհետև եթե հաշվի առնենք վերջին 3 տարիների ընթացքում կենսաթոշակը մոտ 2 անգամ աճել, բայց գնաճը 200 % չի կազմել, և ինչքան էլ թանկանա գազը, ինչքան էլ թանկանա ջուրը, միևնույնն է, չի կարող գերազանցել այն ցուցանիշները, որ մենք ունեցել ենք սոցիալական կենսաթոշակների, նպաստների սոցիալական այլ բարձրացումների տեսքով»,- ասաց Վ. Խաչիկյանը:
Ըստ նրա, երկրորդ հանգամանք էլ կա. «Բարեբախտաբար, մեր հասարակությունը սոցիալական բունտի գնացող հասարակություն չի: Ինքը գիտակցում է, որ գազի գնի կամ ջրի գնի բարձրացումը օբյեկտիվ իրողություններով է բացատրվում, և որևիցե մեկի քմահաճույքը չի կամ կամայանությունը չի»:
Հավելենք, որ կենսաթոշակն այսօր շուրջ 26 հզ. դրամ է, իսկ սպառողական զամբյուղը` 35-37 հզ. դարմ:
11.03.2010, 15:50
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր