ARM   RUS   ENG

Ուժեղ քամի Սյունիքում, հեղեղված գյուղ` Կոտայքում

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաև արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով:

Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մարտի 10-ին, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետևանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը:

Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետևանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը և 6 բնակելի տներ:

Վնասի չափը ճշտվում է:

 

11.03.2010, 10:58

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,