«Ժառանգության» խմբակցությունը հանդիպեց Ժոաո Սոարեշին
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ազգային ժողովում խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը և Անահիտ Բախշյանն այսօր հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետները: Պատվիրակությանն է ներկայացվել կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պատգամավորների կողմից նաև նշվել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և նրա ներկայացուցիչների` որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցության կարևորությունը:
11.03.2010, 19:14
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր