ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի վարչապետին
Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչապետի այցը վկայում է, որ երկու կողմից էլ հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Դոնալդ Տուսկը ևս բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները և արձանագրեց համատեղ գործողություններ իրականացնելու մեծ պոտենցիալը: Նա կարևորեց Հայաստանի դերը Արևելյան գործընկերության ծրագրում` Հայաստանը համարելով հուսալի գործընկեր: ՀՀ ԱԺ նախագահն էլ նշեց, որ մեր երկիրը շահագրգռված է այդ ծրագրով, և շատ կարևոր է ծրագիրը վերածել գործի:
Հովիկ Աբրահամյանը եվրաընտանիքին ինտեգրվելու գործընթացում կարևոր համարեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին: Մեր երկիրը շատ ուշադիր է եվրակառույցներում Լեհաստանի նախաձեռնությունների նկատմամբ: ԱԺ նախագահը կարևորեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացումը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Արևելյան գործընկերության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ» -ի հետ համագործակցությունը:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև հայ- թուրքական արձանագրություններին, նշելով, որ Հայաստանի խորհրդարանը դրանք կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո:
Քննարկվեցին նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր. Դոնալդ Տուսկը ներկայացրեց ճգնաժամը հաղթահարելու` Լեհաստանի փորձը` հաշվի առնելով այդ երկրի համեմատաբար դրական ցուցանիշները:
12.03.2010, 16:12
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր