Մարտի 11-ին ծիրանենիները ծաղկել են Արմավիրի մարզում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը փաստեց, որ մարտի 11-ի տվյալներով Արմավիրի մարզում ծիրանենիներն արդեն ծաղկել են, և այդ օրը կմտնի 2010թ.-ի դիտարկման մեջ, որպես ծիրանենու ծաղկման սկիզբ:
Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ եթե ծիրանենիների 10 տոկոսը ծաղկում է, ապա դա համարվում է ծիրանի ծաղկում:
«Երբ նայում ենք ծիրանի ծաղկման հատվածի դիտարկումների արդյունքները, ապա շատ վաղ տեղեկատվություն չի կատարվել, սակայն 20 տարիների շարքում ամենավաղ ծաղկումը դիտվել է 2002թ.-ի մարտի 18-ին, երբ ծիրանը ծաղկած էր»,- ընդգծեց բանախոսը:
Ըստ նրա, այսպիսի տաք ձմեռներ Հայաստանում դիտվել են 1963, 1966, 1990-ական թվականների վեջին և 2000 թվականների առաջին տարիներին, և ցանկացած վայրի կլիման, նույնը և Հայաստանի, բնութագրվում է իր պարբերական և ոչ պարբերական փոփոխություններով:
«Ռիսկային էր պտղատուների ծաղկումը սկսած դեկտեմբերի վերջից: Փաստեր կային առանձին վայրերում ծառերի ծաղկման մասին, հատկապես Սյունիքի մարզում, բայց դրանք առանձին միկրոկլիմայական պայմաններում ծաղկումներ էին և հատուկենտ` համատարած բնույթ չկրեց»,- նշեց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետը:
12.03.2010, 16:56
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր