Հայկ Բաբուխանյանը դժգոհ է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունումը և Շվեդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումն ապացուցում են, որ Հայաստանի արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը հասել է իր շոշափելի հաջողությունների»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:
Նա հայտնեց, որ ՍԻՄ կուսակցությունը շարունակում է աջակցել այդ նախաձեռնողական քաղաքականությանը, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
«Թեև շատ էին հոռետեսական կանխատեսումները, քննադատությունները և ոմանք կարծում էին, որ չի լինելու ոչ մի արդյունք կամ լինելու է միայն բացասականը, այսօր արդեն ապացուցվեց, որ այդ քաղաքականությունը տվել է դրական պտուղներ»,- նշեց Հ.Բաբուխանյանը:
ՍԻՄ առաջնորդը նաև կոչ արեց հայ պաշտոնյաներին «ինքնասիրությամբ մոտենալ Թուրքիայի հետ հարաբերություններին և օրինակ վերցնել ՀՀ նախագահից»: Որպես բացասական օրինակ նա բերեց ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան:
«Խայտառակություն է, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գնաց Բելառուսի հավաքականի հետ հանդիպմանը թուրքական դաշտում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում: Դա վիրավորանք էր հայ ժողովրդին, մեր պատմությանը, գաղափարներին, մանավանդ, որ խաղն ընկերական էր», - ասաց Հ.Բաբուխանյանը, նշելով, որ թուրքական հավաքականը, իր հերթին, 252 բանաձևի ընդունումից հետո հրաժարվել էր մեկնել ԱՄՆ:
12.03.2010, 16:23
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր