ARM   RUS   ENG

ՍԻՄ առաջնորդ. «Թուրքիան կառուցողական դաշտ չի ուզում մտնել»

«Չի բացառվում, որ Թուրքիան կգնա Արձանագրությունների վավերացմանը մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը` նշելով, որ «Թուրքիան կառուցողական դաշտ չի ուզում մտնել»:

«Երբ որ նրանք անցած տարի ապրիլի 24-ից առաջ որոշակի քայլեր կատարեցին, դա հնչում էր որպես մարտահրավեր հայ ազգի ինքնասիրությանը, ապա այս անգամ դա կհնչի որպես ներողամտության հայցում և նահանջողական քաղաքականություն»,-ասաց նա, նշելով, որ 252 բանաձևի ընդունումից և Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղապսանությունը ճանաչելուց հետո Անկարան հայտնվել է «բավական խեղճ վիճակում»:

«Թուրքիան հայտնվել է իր կողմից փորած փոսում և այսօրվա դրությամբ նա փորձում է շանտաժի լեզվով խոսել արդեն Միացյալ Նահանգների հետ: Եթե Վաշինգտոնն ընդունի շանտաժի լեզուն, ընդունի, որ իրենց հետ կարելի է խոսել այդպիսի սպառնալիքներով, ապա ԱՄՆ կկորցնեն իրենց միջազգային վարկը»,- նշեց բանախոսը:

Նրա կարծքիքով, մինչև Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև փոխհատուցումը` Թուրքիան պետք է Հայաստանի կողմից դիտարկվի որպես թշնամական երկիր:

«Թուրքիայի հետ այսօր խոսել բարեկամական լեզվով անհնար է և վտանգավոր»,-եզրափակեց Հայկ Բաբուխանյանը:
 

12.03.2010, 16:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |