ARM   RUS   ENG

Քննարկվեց ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը

Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը:

ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 70 հարց, միջազգային 22 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մարտի 15-ի ԱԺ նիստում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը :
 

12.03.2010, 18:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |