Կասեցվել է Երևանից Բանգկոկ թմրամիջոցների տեղափոխման փորձը
Մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը:
«Զվարթնոց» օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ նույն օրը Երևան քաղաքում բացահայտվել և ձերբակալվել են հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:
Մարտի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ, նրանց որովայնում, հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում, 1կգ 345գրամ ընդհանուր քաշով, «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:
Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
12.03.2010, 16:27
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր