ARM   RUS   ENG

Կներկայացվի Գրիգոր Հոթոյանի «Ճաճանչներ» գիրքը

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Գրիգոր Հոթոյանի «Ճաճանչներ» գրքի շնորհանդեսը:

Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեցին Հայաստանի ազգային գրադարանի լրատվական ծառայությունից, կանադահայ բանաստեղծի «Ճաճանչներ» գիրքը լույս է տեղել Տորոնտոյում 2010թ-ին: Գիրքում ներառված են քառյակներ, բանաստեղծություններ, երգեր:

Բանաստեղծի խոսքերով երգեր են գրել Գրիգոր Փիտեճյանը, Հակոբ Մանուկյանը, Էդիկ Հովսեփյանը, Գևորգ Հարությունյանը: «Ճաճանչներ» գրքում զետեղված են նաև երգերի նոտաները:

«Ստեղծագործությունները նվիրված են հիմնակնում սփյուռքյան կյանքին, Հայ օգնության միությանը, Հայ հեղափոխական դաշնակցությանը, հայրենիքին, մայրերին, հայաստանյան և սփյուռքահայ առանձին գործիչների»,- նշեցին ՀԱԳ-ի լրատվական ծառայությունից:

Գրիգոր Հոթոյանը ծնվել է 1927թ.-ին Հալեպում, եղել է գրաշար, խմբագիր: Երիտասարդական տարիներին հոդվածները, պատմվածներն ու թղթակցությունները ստորագրել է Գրիգոր Վարդգես ծածկանունով:

Պետական և ազգային տարբեր հաստատությունների կողմից հայանպաստ գործունեության համար արժանացել է գնահատանքների, իսկ Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսը 1984թ.-ին Գրիգոր Հոթոյանին շնորհել է «Գիրք օրհնության և գնահատված» մրցանակը:
 

12.03.2010, 11:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |