ARM   RUS   ENG

Ներկայացվեց Հելսինկյան ասոցիացիայի 2009թ.-ի տարեկան զեկույցը

Այսօր Երևանում կայացավ Հելսինկյան ասոցիացիայի Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող 2009թ.-ի թվականի տարեկան զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը ներկայացված էր հայերեն և անգլերեն լեզուներով:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիլեյանը, ներկայացնելով տարեկան զեկույցը նշեց, որ զեկույցի շնորհանդես կազմակերպում են առաջին անգամ, և Հելսինկյան ասոցիացիայի տարեկան զեկույցները տեղադրվել են կայքէջում:

2009թ.-ի Հելսինկայն ասոցիացիայի տարեկան զեկույցի վրա, ըստ Դանիելյանի, աշխատել են ասոցիացիայի բոլոր անդամները:

«Զեկույցի մեջ տպագրված են այն նյութերը, որոնց մենք անձամբ մասնակցել ենք, տեսել ենք կամ գիտենք. այլ աղբյուրներից չենք օգտվել»,- ընդգծեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ զեկույցում ներառված է նաև Մարտի 1-ի դեպքերի մասին գլուխ, ինչպես նաև խոսքի ազատության, ընտրությունների, խաղաղ հավաքների, արդար դատավարություն, սեփականության իրավունքի, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների և կալանքի, դավանանքի և խղճի ազատության մասին առանձին գլուխներ:

Նշենք, որ զեկույցը պատրաստվել ե Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ժողովրդավարության Ազգային Աջակցության ֆոնդի ֆինանսավորմամբ, զեկույցին կից ներկայացվել է նաև DVD սկավառակ:
 

12.03.2010, 13:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |