Գրիգոր Լուսավորչի Աջը` ի խոնարհումն երկու Եկեղեցիների հովվապետերի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Մարտի 16-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման և բարիգալստյան արարողությունը: Այս առիթով Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի շնորհաբաշխ Աջը` ի խոնարհումն երկու Եկեղեցիների հովվապետերի, եկեղեցականաց դասի և հավատացյալ ժողովրդի:
Մարտի 17-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի գոհաբանական աղոթք, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը իրենց պատգամն ու օրհնությունը կբերեն բարեպաշտ ժողովրդին: Այս մասին հայտնեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
12.03.2010, 15:30
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր