ՊԵԿ. Պետությանը պատճառվել է 65 մլն դրամից ավելի վնաս
Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության օրերս կատարած բացահայտման արդյունքում հայտնաբերվել է չորս օրինազանց, բոլորն էլ կալանավորված են: Օրենքի խախտումը վերաբերում է անապրանք գործարքներով զբաղվող ընկերություններին, իսկ ՊԵԿ-ը մտադիր է հայտնաբերել ոչ միայն դրանց դրածո ղեկավարների, այլ նաև` իրական տերերին:
ՊԵԿ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ, կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործով կատարված նախաքննությամբ պարզվել է հետևյալը. մայրաքաղաքի բնակիչներ` նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը և Ռուբեն Վարդանյանը` գալով հանցավոր համաձայնության, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Յուրաքանչյուր գործարքի համար վերջինիս առաջարկվել է 5 հազար դոլար: Նման առաջարկից ոգևորված Արթուր Մարտիրոսյանն էլ` հավատալով խոստումներին, անմիջապես ձեռք է բերել պետական գրանցում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ, այնուհետև Լյովա Մկրտչյանին տրամադրել անապրանք կեղծ հաշիվ-ապրանքագրեր:
«ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի տվյալներով, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ հաշիվ-ապրանքագրերը Լյովա Մկրտչյանը տրամադրել է «Դարշին» ՍՊԸ-ին: Լյովա Մկրտչյանի և Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարված գործարքի հետևանքով պետությանը պատճառվել է 65 մլն դրամից ավելի վնաս:
Բացի այդ, քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են նաև այլ հանցագործություններ, որոնց ներգրավված են ինչպես նշված անձինք, այնպես էլ` այլ մասնակիցներ:
Պարզվել է, որ Լյովա Մկրտչյանը` հանդիսանալով «ԴՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն, մաքսանենգությամբ և կեղծ հաշիվ-ապրանքագրերով ՌԴ-ից ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 40մլն դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի քիմիկատներ` հայտարարագրելով ընդամենը 10մլն դրամի ապրանք: Այս գործարքի հետևանքով էլ պետբյուջե չի վճարվել 5մլն դրամից ավելի գումար:
Լյովա Մկրտչյանից հետ չի մնացել նաև Ռուբեն Վարդանյանը. նա էլ իր հարևան Կարեն Ավագյանին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ըստ աղբյուրի, քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան, Լյովա Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Դատական նիստի օրը` մարտի 1-ին, դատարանի դահլիճի բակից Ռուբեն Վարդանյանը դիմել է փախուստի, սակայն շուտով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Հետախուզման մեջ գտնվող Լյովա Մկրտչյանը մարտի 9-ին ՊԵԿ ՕՀՎ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է և կալանավորվել:
Քրեական գործով անցնող բոլոր` 4 մեղադրյալներն էլ կալանավորված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 189 հոդվածի 3-րդ մասով: Բոլորի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը», - ասված է հաղորդագրությունում:
12.03.2010, 13:40
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր