«Սպառողներն իրավունք ունեն մասնակցել գազի գնագոյացմանը»
«Գազի սակագնով Հանրային խորհուրդը բավականին ակտիվ զբաղվեց` հասկանալու համար, թե ինչպես է այն ձևավորվում: Քննարկումներ են եղել ՀԾԿՀ հետ և եկել ենք այն համոզման, որ 9.9 մլրդ դրամ շահագործման ծախսերի բազան, որը եղել է հենման կետ, որից 3-5 տոկոսով ծախսերը ավելացնելով, ստացել են այդ սակագինը` 132 դրամ, չնայած ՀայՌուսգազարդը պահանջում էր 136 դրամ/խմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` պատասխանելով Aysor-ի հարցին, թե գազի սակագնի խնդիրը կարելի է փակվա՞ծ համարել, թե՞ դեռ կարելի է ինչ-որ բան սպասել Հանրային խորհրդից:
Նա տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս պետք է քննարկվի ՀայՌուսգազարդի ներդրումային ծրագիրը, որին նույնպես նախատեսում են ակտիվ մասնակցել: Վ. Սաֆարյանի խոսքերով, սպառողներն իրավունք ունեն «ՀայՌուսգազարդի» 1 մլրդ դոլար կանոնադրական կապիտալի բաժնետեր լինել և մասնակցել գնագոյացմանը:
Բանախոսը համոզված է, որ այսօրվա պայմաններում ընկերության «89 % վրադիր ծախսերը» աննախադեպ են. «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ վրադիր ծախսերը կարող են լինել այդքան շատ: Լավագուն դեպքում 50 % կարող են լինել»: Այսինքն` Վ. Սաֆարյանի համաձայն, շահագործման ծախսերի մեջ կան հոդվածներ, որոնք կարիք ունեն վերանայման. «Մասնավորապես, կորուստները: 3.57 % կորուստներ են նախատեսել: Դա անում է 82-83 մլն խմ գազ, այսինքն` այնքան կորուստ, որքան Նաիրիտը գազ է օգտագործում»:
«Հենց «ՀայՌուսգազարդի» շահերից է բխում, որ իրենց ծախսերը կրճատեն, դառնան մոբիլ, դինամիկ կազմակերպություն, այլապես նրանք շարունակ իրենց ծախսերի մեջ կընկղմվեն, սակագին կբարձրացնեն, ու կգա մի պահ, որ շատ կփոքրանա գազի իրացման ծավալը, որն արդեն պակասել է»,- նշեց Վ. Սաֆարյանը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նաև նշեց, որ սոցիալական այս լարված պայմաններում գազի գնի հերթական բարձրացումը լավագույնս չի անդրադառնա տնտեսության զարգացման միտումների վրա, և բարձրացումից հետո մեր ապրանքները կարող են սակավ մրցունակ լինել դրսի նմանատիպ ապրանքների համեմատ:
15.03.2010, 18:15
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր