ARM   RUS   ENG

Տեղի է ունեցել պարտատոմսերի տեղաբաշխման հերթական աճուրդ

Այսօր տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913C101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմում է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 795 975 000 դրամ, որից մրցակցային` 795 975 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 127 177 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9784 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3434 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:
 

15.03.2010, 18:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |