ARM   RUS   ENG

Բրյուսելում այսօր կորոշվի` օժանդակել Հունաստանին, թե՞ ոչ

Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարներն այսօր կքննարկեն Հունաստանին օժանդակելու հարցը: Որոշումը կկայացվի` հաշվի առնելով, որ Հունաստանն արդեն խստացրել է բյուջետային ծախսերի նվազման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Հունաստանը նվազեցրել է բյուջետային ծախսերը և բարձրացրել անուղղակի հարկերը: Սակայն դա դեռևս բավարար չէ բյուջեի գրեթե 13 %-անոց դեֆիցիտը (ավելի քան 300 մլրդ եվրո) ծածկելու համար: Այս տարի երկրին անհրաժեշտ կլինի 56 մլրդ եվրո, որպեսզի բյուջեի դեֆիցիտը նվազեցնի 12 %-ի:

Ենթադրվում է, որ ԵՄ ֆինանսների նախարարները փոխհամաձայնության կգան Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Միաժամանակ, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն և Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը բացառել են, որ Բրյուսելում ֆինանսական միջոցների հատկացման որոշում կկայացվի և հույս են հայտնել, որ բյուջետային ծախսերից մոտ 4,8 մլրդ եվրոյի կրճատումը Հունաստանին թույլ կտա վերադառնալու ֆինանսական առողջացման ուղի:
 

15.03.2010, 18:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |