ARM   RUS   ENG

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ». Շաբաթական ամփոփ տվյալներ

Մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48 648 573 ԱՄՆ դոլար` 389.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 62 542 057 ԱՄՆ դոլար` 391.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հաղորդում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 803 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 391.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 200 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 390.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 21.3 մլն ԱՄՆ դոլար:
 

15.03.2010, 15:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |