«Կառավարությունը պետք է փոխի տնտեսական քաղաքականությունը»
2010 թ. հունվարից ՀՀ կառավարությունում քննարկվում է արդյունաբերության զարգացման հայեցակարգ, որը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին էլ իրենց առաջարկություններն ու դիտողություններն է ներկայացրել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, նախատեսվում է, որ հայեցակարգը կընդունվի հունիսին:
Նրա խոսքերով, հայեցակարգի եզրահանգումը պետք է լինի այն, որ Հայաստանում պետք է ընդունվի օրենք` արդյունաբերության վերականգնման մասին:
«Հայաստանը պետք է ունենա մի մարմին, որը պետք է ղեկավարի, կարգավորի արդյունաբերության գործընթացները` պետական գործակալություն կամ նախարարություն: Օրինակ` Ռուսաստանում կա և՛ մեկը և՛ մյուսը»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Բանախոսի ներկայացրած տվյալներով, վերջին 8 տարիների ընթացքում բնակչությունը ծախսել է 36 մլրդ դոլարի չափով գումար: Այդ ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 18 մլրդ դոլարին համարժեք ապրանք:
«Որպես սպառողներ` կարող ենք պահանջել, որ մեր ներդրած միջոցները նպաստեն տեղական տնտեսությունը զարգացնելուն: Դրա համար անհրաժեշտ է, որ Կառվարությունը փոխի տնտեսական քաղաքականությունը, որոշ չափով մասնակցի արտաքին առևտրին, որից ունենա առևտրային կապիտալ, որը շատ էժան վարկ կարող է լինել արդյունաբերության համար»,- կարծում է Վ. Սաֆարյանը:
15.03.2010, 18:40
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր