Նոր ծառայություններ ԷյԴիՍի-ի կողմից բիզնես օգտվողների համար
Մարտի 17-ից «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ԷյԴիՍի) շուկա է ներկայացնում իր նոր ծառայությունները՝ «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» և «Ինտերնետ Դրայվ»: Կարևորվում է այն փաստը, որ նշված ծառայությունների միացումն ու ակտիվացումը ընկերությունը իրականացնում է անվճար:
Ինչպես հայտնում են ընկերությունից, ծառայությունների մեծ առավելություն է հանդիսանում օպտիկամանրաթելային միացումը, որը երաշխավորում է կապի որակի բարձր մակարդակ:
Համաձայն ԷյԴիՍի մարկեթինգի բաժնի ներկայացուցչի կողմից տրամադրված տեղեկության, ընկերությունը հետազոտել է տարբեր բիզնես սեգմենտների պահանջարկն ու հնարավորությունները և մշակել է ամեն սեգմենտի պահանջներին համապատասխանող ծառայություններ: ԷյԴիՍԻ-ն ձգտւմ է ապահովել պրոֆեսիոնալ ծառայություններով տարբեր մեծության, ցանկացած բյուջեներով և պահանջներով ընկերություններ:
Բացի այդ, ընկերությունը տրամադրում է հնարավորություն ստանալու զգալի զեղչեր 5%, 10%, 15% և 20% չափով՝ 3, 6, 9 ու 12 ամիսների համար համապատասխանաբար` կանխավճար իրականացնելու դեպքում:
«Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» և «Ինտերնետ Դրայվ» ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ստորագրել մեկ տարվա պայմանագիր:
Նոր ծառայությունների և նրանց սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ընկերության www.adc.am ինտերնետային կայքից:
16.03.2010, 17:43
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր