ARM   RUS   ENG

Շաքարի ճակնդեղի գործարանը կաշխատի մայիսից

2010 թ. մայիսից Շիրակում կաշխատի շաքարի ճակնդեղի նոր գործարանը: Այս մասին այսօր ասուլիսում կրկին վստահեցրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Ըստ նրա, գործարանը սկզբում կաշխատի ներկրվող հումքի հաշվին. «Մենք արդեն որոշակի պայմանավորվածություն ենք ձեռքբերել ֆերմերների և գործարանի սեփականատիրոջ հետ. հստակ նշված են կողմերի պարտավորությունները: Սեփականատերը խոստացել է տրամադրել սերմանյութը, թունաքիմիկատները, ավանսավորել գյողացիներին տեխնիկայի համապատասխան ձեռքբերումը և օգտագործումը»:

Գ. Ալավերդյանը հայտնեց, որ պայմանագրերում ճակնդեղի գները սահմանվել են միջազգային փորձի համաձայն` ըստ շաքարայնության տոկոսների:

«Պայմանավորվածություն կա նաև, որ սեփականատերն իր միջոցներով հողեր վարձակալի և առաջին տարին ինքը սկսի ճակնդեղի մշակությունը, որ գյուղացին տեսնի: Այս տարի նախատեսել ենք մոտ 500-1000 հա, որ աշնանը շաքարի ճակնդեղ տանք»,- ասաց Գ. Ալավերդյանը:

Նախարարը հայտնեց, որ գործարանը 7 ամիս կաշխատի ներկրվող հումքի հաշվին, 3 ամիս` շաքարի ճակնդեղի, և 2 ամիս կկանգնի ընթացիկ վերանորոգման համար:

16.03.2010, 13:16

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |