ARM   RUS   ENG

Բ. Սահակյանը հանդիպել է գրականության և սպորտի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության և սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության և սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդմանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
 

16.03.2010, 17:40

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |