ԿԲ խորհրդի նիստում
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացում կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետև 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9 %-ը` արտարժույթով:
Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգում ու պայմաններում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունում»:
Խորհրդի որոշմամբ` վերաձևակերպվեց «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ-ի գրավատան լիցենզիան, ուժը կորցրած ճանաչվեց «ՍԵՅՋ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 655 լիցենզիան` իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
16.03.2010, 17:42
Aysor.am
17:07 • 10/02, Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
16:56 • 10/02, Ձյան պատճառով արձակուրդ չի լինի
16:47 • 10/02, Կառավարական զորքերը սկսել են Հոմսի գրոհը
16:35 • 10/02, Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել
16:24 • 10/02, Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
16:12 • 10/02, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել սիրիական ճգնաժամին
16:07 • 10/02, Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները
15:56 • 10/02, Չինաստանում այլախոհը ձերբակալվել է բանաստեղծության համար
15:50 • 10/02, Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից
15:43 • 10/02, 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
Գլխավոր