Սպառողների վստահութունը 2010-ին կազմել է 46,0
2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հարցումների նպատակն է. (ա) գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, (բ) գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, (գ) հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:
Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 863 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1821 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, փոստի և ֆաքսի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության և սպառողների վստահության ինդեքսներ:
Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով: Սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ձևավորվել են բաղադրյալ տնտեսական ինդեքսների վերաբերյալ բավարար թվային շարքեր, ներկայացված են վերջիններիս արժեքները` հաշվարկած ինչպես նախորդ տարվա նույն եռամսյակի, այնպես էլ 2009թ.-ի չորրորդ եռամսյակի նկատմամբ: Միևնույն ժամանակ նշենք, որ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ հաշվարկված ինդեքսները տնտեսության փաստացի միտումներն առավել ստույգ են բացատրում, քանի որ բացառվում է սեզոնային տատանումների գործոնը:
Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը կրում են որակական բնույթ և ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստանում ենք վերջնական ինդեքսները:
Բաղադրյալ տնտեսական ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները հետևյալն են տնտեսական ակտիվություն` 2009թ.-ին առաջին եռամսյակին 48,1, չորրորդ եռամսյակին` 41,8, 2010թ.-ի առաջին եռամսյակին` 57,8, ապա գործարար միջավայր` 2009թ.-ի առաջին եռամսյակին 33,5, չորրորդին` 43,5, իսկ 2010թ.-ին` 46,0, Սպառողների վստահութունը` 2009թ.-ի առաջին եռամսյակին 45,3, չորրորդ եռամսյկաին` 43,2, իսկ 2010թ.-ին` 46,0:
16.03.2010, 11:45
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր