ARM   RUS   ENG

Հայաստանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի օրերը

Մարտի 19-ին Հայաստանում պաշտոնապես կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի օրերը, որը նախաձեռնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ։

Մոտ մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը՝ երաժշտության, գրականության, գիտության, կրթության և այլ ասպարեզներում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 

16.03.2010, 17:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,