Գերմանիան Հայաստանին մինչև 105,5 մլն եվրո կտրամադրի
Մարտի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին «ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիներին տրամադրել մինչև 105,5 մլն եվրո ֆինանսական միջոցներ` հետևյալ ծրագրերի իրականացման համար.
«Համայնքային ենթակառուցվածքների վերականգման բաղադրիչ» ծրագրի գծով (ՀԵԾ II` Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի և Լոռվա մարզերում) - մինչև 40.0 մլն եվրո վարկ
«Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով` մինչև 22.0 մլն եվրո վարկ
«Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով` մինչև 20.0 մլն եվրո վարկ
«Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր` միչև 18.0 մլն եվրո վարկ և մինչև 1.5 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար,
«Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ»` մինչև 4.0 մլն եվրո դրամաշնորհ:
Նշված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց և կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները, պայմանները և այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկսվել է 1993թ.-ից` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած` իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցությունների արդյունքում այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը:
Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատվածի խրախուսում, էներգետիկայի, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացում: Միաժամանակ, իրականացվում են նաև համեմատաբար փոքրածավալ ծրագրեր` բնապահպանության և առողջապահության բնագավառներում: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև` սեփական միջոցներով:
Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը` վարկային, իսկ 42.3 մլն-ը` դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:
16.03.2010, 13:42
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր