Արևմուտքը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի ընդդիմության հետ
Մի քանի օր առաջ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատանը ՆԱՏՕ-ի շրջանակներում` տարածաշրջանի երկրների հետ համագործակցությանը նվիրված միջոցառում է անցկացվել, - հայտնում է «մուսավաթ.քոմ»-ը:
Միջոցառմանը մասնակցել են Բաքվում գործող Արևմուտքի և Եվրոպայի երկրների դեսպանատների աշխատակիցները, ինչպես նաև իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ: Հավաքին մասնակցած անձերից մեկը կայքի աշխատակցի հետ զրույցում ասել է, որ միջոցառման ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարության կազմում ներկայացված անձինք ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկել են նաև Ադրբեջանում դեմոկրատական գործընթացներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:
«Զրույցը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ, բայց շատ լուրջ հարցեր են քննարկվել: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանում դեմոկրատական գործընթացներին: Բանակցությունները ոչ պաշտոնական էին, այդ իսկ պատճառով մամուլին ավելի ընդարձակ հայտարարություններ անելը ճիշտ չեմ համարում»,- ասել է կայքի աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել անունը:
Կայքը նշել է, որ վերջին շրջանում Արևմուտքի ինստիտուտների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շփումները Ադրբեջանի դեմոկրատական ճամբարի հետ ինտենսիվ բնույթ են կրում: Որոշ փորձագետներ դա կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Սակայն, ինչպես երևում է, խոսքը ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի իշխանության հարաբերությունների սրվելու պարագայում ընդդիմության հետ հարաբերությունների ջերմացման մասին է:
Որոշ փորձագետներ գտնում են, որ դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչների հետ Արևմուտքի հանդիպումների հաճախակիանալը կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ:
Տեղեկության շարունակությունն ավելի հետաքրքիր է: Դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումից մեկ օր հետո Գերմանիայի կառավարության մի քանի ներկայացուցիչներ Բաքվի «Քարվանսարա» ռեստորանում հանդիպել են ադրբեջանական ընդդիմության երկու նշանավոր առաջնորդների հետ: Լուրջ պնդումներ կան, որ այդտեղ կարևոր զրույց է տեղի ունեցել...Սկանդալ չառաջացնելու համար «մուսավաթ.քոմ»-ն այլ մանրամասներ չի հաղորդել:
16.03.2010, 15:11
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր