Հունաստանին ֆինանսական աջակցության հարցը մնաց անորոշ
Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են Հունաստանին օժանդակություն ցուցաբերելու շուրջ, որն, ըստ ամենայնի, կլինի երկկողմ վարկերի տեսքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նրանք, ըստ աղբյուրի, հրաժարվել են մանրամասներ հաղորդել մինչև Եվրոպական արժույթի միության անդամ երկրների ղեկավարների կողմից վերջնական կայացվելիք որոշումը:
Խմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքերով, Հունաստանը Եվրագոտու մյուս անդամներից օգնություն չի խնդրել, սակայն ասել է, որ անհրաժեշտության դեպքում նման հնարավորությունը հավանական է:
Իսկ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լագարդը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կոնկրետ գումարների մասին խոսք չի գնացել: Նա ավելացրել է, որ հարավեվրոպական այս երկրին ֆինանսական ուղիղ աջակցություն հնարավոր է և չպանհանջվի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան աշխատում են համատեղ նախագծի շուրջ, համաձայն որի, Եվրամիության խոշորագույն այս եկրու տնտեսությունները Հունաստանին պետք է հատկացնեին 20 և 10 մլն եվրո գումար:
Ընդհանուր առմամբ, 2010թ-ին Հունաստանին անհրաժեշտ կլինի 54 մլրդ եվրո` բյուջեի պակասուրդի լրացման համար:
16.03.2010, 15:47
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր