ARM   RUS   ENG

Հոգեգալստյան արարողություն` Էջմիածնի Մայր Տաճարում

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ հրաշափառ և բարեգալստյան արարողություն` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի` Հայաստան կատարած այցելության առթիվ: Նախ Մայր Տաճար մտավ խաչվառներով թափորը, որին հետևեցին Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները:

Արարողության ընթացում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նշեց, որ անհուն ուրախության խորը զգացումով ողջունում է պատրիարքի ժամանումը Հայաստան:

«Միասնական մեր աղոթքը հոգին է քրիստոնեական եղբայրության, մանավանդ, մասնաբար դիմում ենք մեր Աստծուն` «Հայր մեր, որ երկրնքում ես» աղոթքով: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և ռուս Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները խորհրդանշում են դարավոր բարեկամությունը, մանավանդ այն դեպքում, երբ մեր եկեղեցիները` թոթափած խորհրդային լուծը, կանգնած են պաշտոնականացման նոր մարտահրավերների առաջ»,- ասաց Գարեգին Երկրորդը:

Այս օրերին մեր եկեղեցին և ժողովուրդը, Գարեգին Երկրորդի խոսքերով, պետք է վայելեն Համայն Ռուսիո Պատրիարքի օրհնությունն ու աղոթքը:

Գարեգին Երկրորդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Կիրիլ Առաջինին` Ռուսաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար:

Կիրիլ Առաջինը հոգեգալստյան արարողության ժամանակ նշեց, որ ընդունել է հայկական կողմի հրավերը և մեծ ուրախությամբ ոտք դրել հայկական հողի վրա:

«Որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ` կասեմ, որ մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այս երկրի ամեն մի քարը դժվարությամբ է պահպանվել և պետք է, որ մենք այսօր միասնական ուժերով ամուր կանգնենք մեր եկեղեցիներում»,- ասաց Կիրիլ Առաջինը:

Նշենք, որ հոգեգալստյան արարողության ավարտից հետո Կիրիլ Առաջինը և Գարեգին Երկրորդը համաձայնագիր կկնքեն:
 

16.03.2010, 16:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |