Համայն Ռուսիո պատրիարքը Հայաստանում է
Քիչ առաջ Զվարթոնց օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի ինքնաթիռը: Նա Հայաստանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-րդի հրավերով:
Կիրիլ Առաջինը օդանակավականում լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա խորհրդանշական հանդիպում է, որը խոսում է երկկողմ բարձր հարաբերությունների մասին:
«Այս հանդիպումը խոսում է այն մասին, որ մենք պահպանում ենք քրիստոնեական ավանդույթներն ու արժեքները: Կարևոր է, որ նման հանդիպումները մեզ դարձնեն իրական գործընկերներ` արժեքների պահպանման գործում»,- ասաց Կիրիլ Առաջինը:
Գարեգին Երկրորդը նշեց, որ նման այցերով փորձում են եկեղեցիների միջև հաստատել եղբայրական փոխհարաբերություններն ու համագործակցությունը:
«Մենք առանձնահատուկ մտերմություն ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ, որը դարերի պատմություն ունի, և ուրախ ենք, որ այսօր էլ այդ հարաբերությունները ոչ միայն եկեղեցիների մակարդակով, այլ նաև պետական մակարդակով զարգացում և առաջընթաց են արձանագրվում: Մենք այս առիթով կուզենայինք գոհունակությամբ ընդգծել Նորին սրբության առանձնահատուկ վերաբերմունքը Ռուսաստանում ապրող հայ համայնքի հանդեպ: Վստահ ենք, որ այս այցելությունը առավել ևս պետք է ջերմացնի հարաբերությունները, առավել ևս պետք է զորացնի համագործակցությունը մեր երկու եկեղեցիների միջև` բարի արդյունքների ամրագրումով»,- ասաց Գարեգհին Երկրորդը:
Այժմ Կիրիլ Առաջինի պատվիրակությունը շարժվում է դեպի Էջմիածնի Մայր տաճար:
16.03.2010, 15:41
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր