ARM   RUS   ENG

Կուդրինը սահմանել է պաշտոնյաների նվերներ ստանալու կարգը

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է նախարար Ալեքսեյ Կուդրինի կարգադրությունը, որը սահմանում է գերատեսչության պաշտոնյաների նվերներ ստանալու կարգը:

Համաձայն հրահանգի, աշխատակիցը պարտավոր է Ծառայողական վարքագծի պահանջները վերահսկող հանձնաժողովին տեղյակ պահել ցանկացած ստացված նվերի մասին:

Հանձնաժողովը կթույլատրի պաշտոնյաններին ընդունել նվերներ, որոնց արժքը չի գերազանցի 3 հազար ռուբլին: Իսկ դրանից թանկ նվերները կհանձնվեն գերատեսչության աշխատակազմի պահպանմանը:

Հանձնաժողովը, որն արդեն սկսել է աշխատել, մինչ օրս որևէ նվեր չի վերցրել, քանի որ նվերների արժեքը պակաս է եղել 3 հազար ռուբլուց: Դրանով հանդերձ, նախարարն ինքն արդեն իսկ կառավարությանն է հանձնել սկահակ, որը նվիրել էր ԱՄն նախագահ Բարաք Օբաման:
 

16.03.2010, 13:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |