Խոզերի ժանտախտ. «Մտահոգվելու խիստ կարիք չունենք»
Տավուշի մարզի 5 համայնքներում հայտնաբերվել են ժանտախտից խոզերի անկման մոտ 174 դեպքեր, որոնց մի մասը հարկադիր սպանդի են ենթարկվել և թաղվել անարյուն մեթոդով, որպեսզի այդ համաճարակը վերացվի: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
«Դա, մասնագետների պնդմամբ, 2007 թ-ին հանրապետության նույն մարզում բռնկված ժանտախտի համաճարակի հետևանքներն են, որոնց մի մասը անտառներում, վատ տեղերում թաղման աշխատանքները խորը չի կատարվել և դրանից մնացած վիրուսային հետևանքներն են: Իսկ վայրերում խոզերը հիմնականում արածեցնում են անտառներում»,- ասաց Գ. Ալավերդյանը:
Նախարարը հայտնեց, որ այժմ կառավարությունում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Գ. Ալավերդյանի գլխավորությամբ,որում ընդգրկված են նաև առողջապահության և բնապահպանության նախարարությունների մասնագետները:
«Այսօր մտահոգվելու խիստ կարիք չունենք, բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախարարությունը ձեռնարկում է, որ համաճարակը չտարածվի և մասսայական բռնկում չունենանք»,- հավաստեց Գ. Ալավերդյանը:
16.03.2010, 13:33
Aysor.am
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Գլխավոր