ԶՀԳ այսուհետ կգործի թիրախավորված
Զարգացման հայկական գործակալության 2009 թ. գործունեության շրջանակներում հնարավորություն է ընձեռվել մեկնարկել 2,3 մլն դոլարի ներդրումային ծրագիր և աջակցել 1,8 մլն դոլարի արտահանման պայմանագրերի կնքմանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Գործակալությունը 2010 թ-ին փոփոխում է աշխատելաոճը: Հաստատվել է նոր հայեցակարգ, որով նախատեսում է գործակալության 2 հիմնական ուղղությունների` ներդրումների ներգրավման և արտահանման խթանման, զարգացումը տեղի կունենան ոլորտային կտրվածքով:
«2010-ի համար նախանշված մի քանի ներդրումային ծրագրեր կան, կարևորել ենք բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկայի ոլորտը, ինչպես նաև շինարարությունը: Այստեղ մենք ի նկատի ունենք ոչ միայն զուտ շինարարությունը, այլև շինարարական նոր նյութերի արտադրությունը: Նույնը լինելու է արտահանման մասով, փորձելու ենք նոր շուկաներ գտնել մեր ընկերությունների համար, շարունակելու ենք աշխատանքը ավանդական շուկաներ արտահանելու ուղղությամբ»,- ասաց Ռ. Հարությունյանը:
Որպես նոր շուկաներ, նա նշեց Իրանը. մեր ընկերությունները խնդիր ունեն Իրան մտնելու, և հունվարին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ երկու երկրների էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվեց պատրաստել ազատ առևտրի պայմանագիրը, որով նախատեսվում է, որ հարկերը կզրոյացվեն: Նոր շուկաներ են դիտարկվում նաև արաբական ու սկանդինավյան երկրները: Վերջիններում փորձելու են մայիսին շրջայց կատարել և ներկայացնել հայկական ընկերությունների առաջարկները, ինչպես նաև դրվելու է ներդրումների ներգրավման խնդիր:
16.03.2010, 15:51
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր