Ռ. Հարությունյան. «Շինարարության մասով` 2 ծրագիր ունենք»
«Շինարարության մասով 2 ծրագիր ունենք, որոնք արդեն իսկ գտնվում են մեր պորտֆելում: Մեկը` բազալտի մանրաթելի արտադրությունն է, որը հնարավորություն է տալիս ստանալ ամուր ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ մի հումք, որը կարելի է օգտագործել շինարարության մեջ: Նաև ուսումնասիրում ենք, թե հնարավո՞ր է դա օգտագործել ճանապարհաշինության մեջ»,- այսօր ասուլիսում հայտնեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Նրա խոսքերով, պետք է փորձել գտնել նոր ոլորտներ, որտեղ նորույթը հնարավոր կլինի կիրառել: Ներդրումային առաջարկն արդեն պատրաստ է, այն գնահատված է 9 մլն դոլար: Արդյունքում` կարելի է ստեղծել մի գործարան` բազալտի մանրաթելից ամուր շինարարական նյութեր ստանալու համար:
2-րդ ուղղությունը, ըստ Ռ. Հարությունյանի, շինարարական նյութի` կավի և պերլիտի հիման վրա համապատասխան նոր բլոկերի ստեղծումն է, որը շատ թեթև է, ջերմա և ձայնամեկուսիչ և կարող է հեշտորեն հավաքվել, ինչն էժանացնում է շինարարության գինը, արագացնում է պրոցեսը, և դա արտահանվելու բավականին մեծ ներուժ ունի:
«Մեր խնդիրն այն է, որ շինարարական ոլորտն այս պահի դրությամբ ակտիվ չէ և ճգնաժամը բավականին ազդեցություն ունեցավ ծրագրերի վրա»,- նկատեց Ռ. Հարությունյանը:
16.03.2010, 16:45
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր