ARM   RUS   ENG

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը դասախոսություն է կարդացել

Մարտի 11-ին Հռոմի կենտրոնական «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Լուիջի Ֆրատիի հրավերով համալսարանում տեղի ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը դասախոսությունը «Հայաստանն այսօրե թեմայով:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Լա Սապիենցա» համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը, որն իր ելույթում հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը առաջինն է, որ ներկայացվում է համալսարանի ուսանողությանն ու դասախոսական կազմին դեսպանի մակարդակով:

Այնուհետեւ մինչ դեսպան Կարապետյանի ելույթը ներկաներին ցուցադրվեց վերջերս իտալական «MEDIASETե հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսաֆիլմը Հայաստանի վերաբերյալ:

Դեսպանի դասախոսությունը հիմնականում կենտրոնացավ ՀՀ անկախությունից ի վեր երկրում տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի վրա:

Դասախոսությունից հետո դեսպան Կարապետյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի` ԵՄ ինտեգրացման գործընթացներին ու հայ-իտալական համագործակցությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
 

16.03.2010, 16:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |