ARM   RUS   ENG

Սլովակիայի ԱԳ նախարարը կժամանի Երևան

Ս. թ. մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:
 

16.03.2010, 15:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |