«Աշխարհը սպասելիքներ ունի այդ արձանագրություններից»
«ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը և Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի իշխանությունների, հայկական ավանդական կուսակցությունների և հայկական լոբբինգի համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն է»,- գտնում է ՀՀԿ Քաղխորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ նշված իրադարձությունները վկայում են, որ արձանագրությունների վավերացման վերաբերյալ հոռետեսական կանխատեսումները անհիմն են:
«Մեզ այսօր թվում է, որ թուրքական կողմը չի վավերացնելու արձանագրությունները բայց գործընթացները գնում են: Բացի մեզանից և թուրքերից` կան նաև այլ երկրներ, որոնք շահագրգռված են այս տարածաշրջանում ունենալ խաղաղ և կայուն հարաբերություններ, որպեսզի տնտեսական և այլ զարգացման գործընթացներում առկա կարևորագույն խնդիրները չխանգարվեն»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
«Մենք պետք է ընդունենք, որ կան խաղի կանոններ, որոնց մենք պարտավոր ենք շատ ուշադիր հետևել, և մեր ազգային ու պետական շահը գերակա ճանաչելով` մեր գործողություններն այդ տրամաբանության դաշտում իրականացնել»,- նշեց Մ. Մինասյանը:
Իր հերթին ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանն ասաց, որ «Ֆուտբոլային դիվանագիտությունը» մի դրական արդյունք է տվել. «Միջազգային հանրությունը համոզվեց Թուրքիայի իրական մտադրությունների մեջ»,- ասաց նա` հավելելով, որ պայմանավորել Շվեդիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը հայկական լոբբինգով` չափազանցություն է:
«Մենք պետք է ընդունենք, որ Ցեղասպանությունն ավելի մեծ քաղաքական ծանրակշիռ գործիք է, քան Հայաստանում դա ընդունված է համարել, և այն ծառայեցվում է ի նպաստ աշխարհաքաղաքական մեծ խաղերի»,- ասաց բանախոսը:
Ըստ Վ. Շիրխանյանի, այսօր Հայաստանն ունի իր նկատմամբ ավելի թշնամական տրամադրված Թուրքիա, քան մինչև գործընթացի մեկնարկն էր, առկա են նաև ավելի շատ խնդիրներ` Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
«Եթե մենք նշվածը կապում ենք դիվանագիտության հետ, ապա դիվանագիտությունն այստեղ պարտվել է»,- ասաց նա:
«Դիվանագիտությունը շարունակություն ունի, սա գործընթաց է, և պարտության մասին խոսելն ընդամենը, իմ կարծիքով, ոչ միայն վաղաժամ է, այլև` սխալ: Գործընթացը սկսված է, այն շարունակություն ունի, և աշխարհը սպասելիքներ ունի այդ արձանագրություններից»,- հակադարձելով Վ. Շիրխանյանին` ասաց Մ. Մինասյանը:
16.03.2010, 17:08
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր