ARM   RUS   ENG

Մարտի 1. ՀՀԿ-ականը հակադարձել է ՍԴՀԿ-ականի

«Մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր պատասխատուն Ռոբերտ Քոչարյանն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը: Ըստ բանախոսի, այդ քայլով նախկին նախագահը դանդաղ օգտագործման ական դրեց փոխարինող իշխանությունների տակ:

«Այդ օրը խախտվել է և´ Հայաստանի Սահմանադրությունը, և´ պաշտպանության մասին օրենքը, որի համաձայն արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառումն արգելված է: Արտակարգ դրություն մտցնելը ևս օրենքի խախտում էր»,- ասաց Վ. Շիրխանյանը:

Հակադարձելով ՍԴՀԿ ներկայացուցչին, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ օրենքի որևէ խախտում չի եղել:
«Արտակարգ դրություն մտցվել է օրենքի պահանջով` Ազգային ժողովը քննարկել է և ձայների մեծամասնությամբ էլ ընդունվել է արտակարգ դրություն»,- ասաց նա:

Բանախոսը նաև նշեց, որ պաշտպանության նախարարի մեկնաբանությամբ` ոչ թե զինված ուժերն են մասնակցել Մարտի մեկի գործողություններին, այլ ներքին գործերի զորքերը:
 

16.03.2010, 17:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |