ARM   RUS   ENG

Կրակին խոնարհվելու տոնի ժամանակ Իրանում 300 մարդ է տուժել

Իրանում շուրջ 300 մարդ է տուժել` կրակին խոնարհվելու տոնի ժամանակ: Միայն Թեհրանում հրշեջներն ընդունել են ավելի քան 200 կանչեր: Տոնի անունը ֆարսիից թարգմանվում է որպես «կարմիր չորեքշաբթի»: Գիշերը իրանցիները խարույկներ են վառում, թռնում են կրակի վրայով, հրավառություններ կազմակերպում: Այս մասին հաղորդում է Վեստին:

Պաշտոնական իշխանություններն այս տոնը չեն ողջունում: Դրա պատճառը ոչ միայն հրդեհների վտանգն է: Ընդդիմությունն ավանդաբար այդ օրը բողոքի զանգվածային միջոցառումներ է իրականացնում: Այս անգամ ձերբակալվել է մոտ 50 մարդ: Թեհրանի փողոցներում հսկողություն են իրականացնում ոստիկանների ջոկատները:
 

17.03.2010, 10:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |