Տրանսկովկասյան մայրուղին փակ է
Տրանսկովկասյան մայրուղին, որը միացնում է Ռուսաստանն ու Հարավային Օսիան, բացումից 5.5 ժամ հետո կրկին փակվել է` ձնահյուսերի սպառնիլիքի պատճառով: Այս մասին, «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավարը:
«Մայրուղու բացման մասին որոշումն ընդունվել էր երեքշաբթի երեկոյան նրանից հետո, երբ այն գրեթե երկու օր փակ էր մեքենաների երթևեկության համար: Իսկ արդեն գիշերը ճանապարհը կրկին փակվեց նրանից հետո, երբ դրա վրա երկու ձնահյուսեր են իջել` ծածկելով մայրուղին»,- ասել է նա:
Այս պահին ճանապարհային ծառայությունները ճանապարհը մաքրում են ձնից, միաժամանակ բացահայտելով պոտենցիալ վտանգավոր ձնահյուսային օջախները:
17.03.2010, 10:32
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր