ARM   RUS   ENG

Կդադարեցվի «Քանաքեռ-Զեյթուն» համայնքի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների պատճառով վաղը` մարտի 18-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սևակ, Դրո, Նորաշխարհային, Շևրոյան, Գոգոլ, Ռայնիս, Ռադիշև, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների և հարակից տարածքների ինչպես նաև վերին Պտղնի, Առինջ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

17.03.2010, 19:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |