Ադվոկատի օրոք Բորոդյուկը կմնա հավաքականում
Ռուսաստանի ֆուտբոլային միության և Դիկ Ադվոկատի միջև, որ վերջինս մոտ ժամանակներս կգլխավորի ՌԴ ընտրանին, գոյություն ունի նախնական պայմանավորվածություն, որ հոլանդացու նշանակման դեպքում նրա օգնականը կլինի Ալեքսանդր Բորոդյուկը: Այս մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»: Իսկ ահա Իգոր Կոռնեևը, ում հետ «Զենիթում» աշխատանքի վերջին ամիսներին Ադվոկատը խնդիրներ ուներ, հավաքականը հաստատ կլքի: Ամենայն հավանականությամբ, Ադվոկատի օգնականների թվում կլինի նաև կամ Բերտ վան Լինգենը, կամ Կորա Պոտան: Բացառված չէ, որ հոլանդական «Ալկմաարի» մարզիչներից մեկը նույնպես միանա Ադվոկատին:
Հոլանդացի մասնագետի թարգմանիչը, ըստ երևույթին, կլինի Դմիտրի Սևաստյանովը, ով ժամանակին նույն պարտականություններն է կատարել «Զենիթում»:
Ադվոկատի ու Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև բոլոր հարցերը կկարգավորվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո Բելգիայի ֆեդերացիայի հետ կսկսվի իրավաբանական խնդիրների քննարկման գործընթացը: Հնարավոր է, որ Բելգիայի ընտրանուց իր հեռանալու մասին Ադվոկատը կհայտարարի Բուլղարիայի հավաքականի հետ ստուգողական հանդիպումից հետո, որը պետք է տեղի ունենա մայիսի 19-ին, Լյեժ քաղաքում:
18.03.2010, 17:19
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր