Գիշերահավասարը մարտի 20-ին է
Մարտի 21-ին սովորաբար նշվում է գարնանային գիշերահավասարը: Սակայն, ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, շատերը շփոթում են գիշերահավասարի` մարտի 21 և սեպտեմբերի 21, և արևադարձի` հունիսի 22 և դեկտեմբերի 22, օրերը: Նա պարզաբանեց, որ ժամանակի ընթացքում այդ օրերը փոխվում են, իսկ տարվա ընթացաքում կատարվող փոփոխությունների պատճառը երկրի առանցքի թեքությունն է: Ըստ այդմ, այս տարի գարնանային գիշերահավասարը ոչ թե մարտի 21-ին է, այլ` 20-ին:
«50-70 տարվա ընթացքում 1 օր տեղաշարժվում է»,- ասաց նա:
Հ. Հարությունյանը պարզաբանեց, որ նախկինում աստղագիտության տարրական գիտելիքներ ստանում էինք դպրոցից, բայց ներկայումս աստղագիտությունը` որպես առանձին առարկա, հանվել է դասացանկից:
Նա տեղեկացրեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաև Երկրի օր:
Ի դեպ, ըստ Սրբազան տոմարի, Ամանորն սկսվում էր գարնանային գիշերահավասարից՝ Արեգ ամսի 1-ից: Սրբազան տոմարը մեր հեթանոս հայրերի կրոնական տոմարն էր, որի հիման վրա, տարվա չորս եղանակներին պատշաճ, կարգավորել էին հեթանոսական տոների օրերը: Գիշերահավասարով են ստուգել տարվա տևողությունը, որը հավասար է 365 օր 5 ժ 48 ր 46 վրկ:
18.03.2010, 12:47
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր