Ադրբեջանի կառավարության 2009 թ. հաշվետվությունն աբսուրդ է
Ադրբեջանի կառավարությունը 2009 թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»:
Ըստ «Ազադլըգ»-ի, իրականում Ադրբեջանում որևէ ուղղությամբ դրական միտում չկա: Դրա ակնհայտ օրինակը մարդկանց ներկայիս ցածր կենսամակարդակն է: Ադրբեջանական կառավարության հաշվետվության մասին տեսակետ հայտնելու համար թերթը դիմել է ընդդիմադիր ճամբարը ներկայացնող կուսակցությունների ղեկավարներին:
Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մեմմեդլիի կարծիքով, վարչապետ Արթուր Ռասիզադեն կառավարության հաշվետվությունն աշխատել է ներկայացնել «չոր թվերով, իրականությունը չարտահայտող», ինչը հատուկ է Ադրբեջանի իշխանությանը: «Ադրբեջանում գործազրկությունը շատ բարձր մակարդակի վրա է, մակրոտնտեսական ցուցանիշները չեն արտահայտում իրականությունը, բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է: Այդ ամենի հետ մեկտեղ, կառավարության ներկայացրածը նորմալ հաշվետվություն չի կարելի համարել»,- ասել է նա:
Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանն ասել է. «Եթե Ադրբեջանում իրավիճակը լավ է, ապա ինչո՞ւ է ՄԱԿ-ը 700 հազար սովյալ ադրբեջանցիներին օգնության ծրագիր նախատեսում իրականացնել: Զարգացող երկրում 700 հազար սովյալ չի լինում, ինչը Ադրբեջանի բնակչության 15-16 տոկոսն է: Ադրբեջանի բնակչության կեսը հեռացել է երկրից, 4 մլն մարդ բացակայում է: Եթե այդքան ադրբեջանցի սոված է, նշանակում է չակերտավոր զարգացումն ընդամենը թղթի վրա է»:
«Քաղաքացի և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բիլլուր Հունբաթովն էլ գտնում է, որ որպես Ադրբեջանի քաղաքացի, չի կարող խոսել երկրում կենսամակարդակի նորմալ լինելու մասին: «Հակառակը, բնակչության` առանց այն էլ դժվար կյանքը 2009 թ.-ին ավելի է վատացել, քանի որ բյուջեից ֆինանսավորվող և թոշակ ստացող մարդկանց եկամուտներում աճ չի գրանցվել: Գներն էլ խիստ աճել են: Այդ պատճառով էլ համաձայն չեմ կառավարության այն տեսակետին, որ բնակչության կենսամակարդակը բարձրացել է»,- ասել է նա: Բ.Հումբաթովը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը լրջորեն չի մտածում իր քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու մասին: «Հակառակը, նրանք մտածում են միայն սեփական բյուջեները և խնայողությունները մեծացնելու մասին: Դա են վկայում և տեղական, և արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները»,- հավելել է նա:
18.03.2010, 17:47
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր