Բլան. «Երկրորդ գոլը հանգստացրեց մեզ»
Մեկնաբանելով «Բորդոյի» ելքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ` ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ռոլան Բլանը նշել է, որ իր թիմը հաջողության է հասել երկու կիսադաշտում ցուցադրած լավ գործողությունների շնորհիվ:
«Մենք հիանալի սկսեցինք հանդիպումը, ճնշում գործադրեցինք մրցակցի վրա նրա իսկ կիսադաշտում, և տրամաբանական էր, որ առաջինը հաջողության հասանք,- Բլանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Հետո չիրացրեցինք մի քանի պահեր, սակայն նաև «Օլիմպիակոսին» հնարավորություն չտվեցինք սպառնալ մեր դարպասին: Երկրորդ կեսում ամեն ինչ այլ կերպ ընթացավ, հատկապես` Ալու Դիարրայի հեռացումից հետո: Նկատելի էր, որ ֆուտբոլիստները նյարդայնանում են, ուստի երկրորդ գոլը հանգստացրեց մեզ:
Ես լիովին բավարարված եմ: Տղաները շատ լավ գործեցին երկու կիսադաշտում, ինչը և հաղթանակ պարգևեց մեզ: Չեմպիոնների լիգան կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլիստների վրա. չէ՞ որ նրանք հասկանում են, որ այսպիսի մակարդակով հանդիպումներում գործնականում չի կարելի ոչ մի անգամ սխալվել: Շատ կուզենայի, որ նրանք նույն կերպ հանդես գային նաև Ֆրանսիայի առաջնությունում: Դիարրան բաց կթողնի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, և դա ծանր հարված է մեր թիմին: Մինչ նրա հեռացումը ամեն ինչ հանգիստ էր: Առանց Ալուի մենք չենք կարող խաղադաշտ դուրս բերել մեր օպտիմալ կազմը: Այս փուլում չէի ցանկանա հանդիպել «Լիոնի» հետ: Չնայած ավելի շատ, իհարկե, կցանկանայի խուսափել «Բարսելոնից»:
18.03.2010, 16:12
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր